Logo

«Ման. Սիթին» գլխավորեց աղյուսակը, «Ման. Յունայթեդն» ու «Նյուքասլը» կարևոր հաղթանակ տարան

19:03 / 30.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին» ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հյուրերի կազմում գոլով աչքի ընկան նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը և արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը: Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 50-ի: «Ֆուլհեմի» միակ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Կառլոս Վինիսիուսը:

Զուգահեռաբար ընթացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»՝ ընդհատելով բիրմինգհեմյան ակումբի 10-խաղյա անպարտելիության շարքը:

Հանդիպման միակ գոլը խփեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը:

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Նյուքասլը» սեփական խաղադաշտում մրցեց հետնապահ «Սաութհեմփթոնի» հետ և 3-1 հաշվով կամային հաղթանակի հասավ:

«Նյուքասլի» կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը, մրցակցի անգլիացի հարձակվող Տեո Ուոլքոթի հաշվին գրանցվեց ինքնագոլ, իսկ հյուրերի միակ գոլը խփեց շոտլանդացի կիսապաշտպան Ստյուարտ Արմսթրոնգը:

«Մանչեսթեր Սիթին» 76 միավորով առաջին տեղում է և մեկ միավոր է գերազանցում մեկ խաղ ավելի անցկացրած Լոնդոնի «Արսենալին»: «Նյուքասլը» 65 միավորով երրորդ տեղում է, ակտիվում խաղ ունեցող «Մանչեսթեր Յունայթեդը» 63 միավորով չորրորդն է:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-2 (տեսանյութ)

Կառլոս Վինիսիուս, 15 - Էրլինգ Հոլանդ, 3 (11մ), Խուլիան Ալվարես, 36

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ասթոն Վիլա»՝ 1-0 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 39

«Նյուքասլ» - «Սաութհեմփթոն»՝ 3-1 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 55, 81, Տեո Ուոլքոթ, 79 (ինքնագոլ) - Ստյուարտ Արմսթրոնգ, 41

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա