Logo

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի վեց խաղացողի

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 29.07.2021ՍՊՈՐՏ
1569428334 768884 noticia normal - «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի վեց խաղացողի

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է երկարաձգել պայմանագրերը ակումբի վեց խաղացողների հետ։

The Athletic-ի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակները» նոր պայմանագրեր են առաջարկել դարպասապահ Էդերսոնին, պաշտպաններ Ջոն Սթոունզին ու Ռուբեն Դիաշին, կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենին ու եզրային հարձակվողներ Ռահիմ Ստերլինգին ու Ռիյադ Մահրեզին։

Հարձակվող Գաբրիել Ժեզուշի հետ ևս պայմանագիրը կարող է երկարաձգվել, սակայն նրա ապագան դեռևս անորոշ է մնում։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գործող չեմպիոնն է։ Անցած մրցաշրջանում նրանք պատմության մեջ առաջին անգամ հասան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

250 միլիոն ու 2 սուպերաստղ. Պեպը կպայթեցնի շուկան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա