Logo

«Մանչեսթեր Սիթին» շանս չունի Մեսիին ձեռք բերել. դիտարկվում է 3 այլ թեկնածու

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 30.03.2021ՍՊՈՐՏ
lionel messi manchester city - «Մանչեսթեր Սիթին» շանս չունի Մեսիին ձեռք բերել. դիտարկվում է 3 այլ թեկնածու
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:06

-

-

«Մանչեսթեր Սիթին» հույսը կորցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին ձեռք բերելու հարցում: Արգանտինացու պայմանագրի ժամկետն ավարտվելու է ամռանը, սակայն «քաղաքաբնակները» շանս չունեն նրան ձեռք բերել, հայտնում է արգենտինացի լրագրող Վերոնիկա Բրունատին:

Լրագրողն իր թվիթերյան էջում գրում է, որ անգլիական ակումբը փոխարինող է փնտրում հեռացող Սերխիո Ագուերոյին և դիտարկում երեք տարբերակ:

Ամենացանկալի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն է: Եթե նորվեգացուն չհաջողվի ստորագրել, անգլիական ակումբը հրավիրելու է «Տոտենհեմի» ռմբարկու Հարի Քեյնին կամ «Ինտերի» առաջատար Ռոմելու Լուկակուին:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Մանչեսթեր Սիթին» պատարստ է Մեսիին 2 տարվա պայմանագիր առաջարկել, որի ավարտից հետո նա կարող է 2 տարով տեղափոխվել «Սիթի Գրուպին» պատկանող «Նյու Նորք Սիթի»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա