Logo

«Մանչեսթեր Սիթին» ընտրություն է կատարել Մբապեի ու Հալանդի տրանսֆերների միջև

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 09.03.2021ՍՊՈՐՏ
mbappe haaland 1 - «Մանչեսթեր Սիթին» ընտրություն է կատարել Մբապեի ու Հալանդի տրանսֆերների միջև
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:30

-

-

«Մանչեսթեր Սիթի» որոշել է ամռանը նոր հարձակվող ձեռք բերել, քանի որ Սերխիո Ագուերոյի պայմանագրի ժամկետը սպառվում է և նա, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից:

The Athletic-ի հեղինակավոր լրագրող Դևիդ Օրնշտեյնը հայտնում է, որ «քաղաքաբնակները» որոշել են հրաժարվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերից և կենտրոնանալ Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդի տեղափոխության վրա:

Ֆրանսիացու տեղափոխության համար անգլիական ակումբը չի պայքարելու նրա պահանջած հսկայական աշխատավարձի պատճառով: 22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 35-40 միլիոն եվրո ստանալ: Հենց այդքան է ՊՍԺ-ն նրան առաջարկել նոր պայմանագրով: Այդքան է ստանալու նաև Նեյմարը, եթե նոր պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հետ: Աշխարհում ավելի շատ ստանում է միայն «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին: «Սիթիի» հասկանում է, որ նման խոշոր աշխատավարձը կարող է տարաձայնություններ առաջացնել թիմի ներսում, և մյուս ֆուտբոլիստներն էլ աշխատավարձի բարձրացում կպահանջեն:

Բացի այդ, սպասվում է, որ ՊՍԺ-ն հսկայական գումար կպահանջի տրանսֆերի համար: Այդ դեպքում ավելի նախընտրելի է սպասել մինչև 2022 թվականը, երբ լրանալու է Մբապեի պայմանագրի ժամկետը: Սակայն ֆրանսիական ակումբն էլ մտադիր չէ սպասել և ուզում է հնարավորինս շուտ նոր պայմանագիր կնքել իր ռմբարկուի հետ:

Այդ հանգամանքները հաշվի առնելով՝ «Մանչեսթեր Սիթին» որոշել է ամբողջ ռեսուրսները կենտրոնացնել Հալանդի տրանսֆերի վրա: Ակումբը հասկանում է, որ «Բորուսիան» հսկայական գումար է պահանջելու նորվեգացու տրանսֆերի դիմաց, սակայն նրանք պատրաստ են դրան: Նաև սպասվում է, որ Հալանդի աշխատավարձը զգալիորեն քիչ կլինի Մբապեի պահանջած գումարից: Նորվեգացու համար մտադիր են լրջորեն պայքարել նաև «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Բավարիան»:

Աղբյուրը նշում է, որ «Սիթիի» համար այլընտրանքային տարբերակներ են «Ինտերի» ռմբարկու Ռոմելու Լուկակուն և «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնը: Վերջինի տրանսֆերը նույնպես քիչ հավանական է, քանի որ լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լևին չի ցանկանում Քեյնին ուղարկել անմիջական մրցակից ակումբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա