Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը «Լեսթերի» հետ հանդիպման համար (լուսանկարներ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.12.2017ՍՊՈՐՏ
2017 10 28T121322Z 910532960 RC15561DBA90 RTRMADP 3 SOCCER ENGLAND MUN TOT - «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը «Լեսթերի» հետ հանդիպման համար (լուսանկարներ)

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում հյուրընկալվելիս մրցելու է «Լեսթերի» հետ:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն արդեն մեկնել է մրցավայր: Մեկնողների թվում է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Պորտուգալացի մասնագետը հայտացուցակից դուրս է թողել պաշտպաններ Մատեո Դարմիանին և Դեյլի Բլինդին, ովքեր օրեր առաջ վատ հանդիպում էին անցկացրել «Բրիսթոլ Սիթիի» դեմ, ինչպես նաև վնասվածքներ ունեցող Էրիկ Բայիին, Անտոնիո Վալենսիային, Մարուան Ֆելայնիին և Մայքլ Քարիկին:

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը՝

Դարպասապահներ՝ Դե Խեա, Ռոմերո, Պերեյրա,

Պաշտպաններ՝ Ջոնս, Ռոխո, Սմոլինգ, Լինդելոֆ, Յանգ, Շոու,

Կիսապաշտպաններ՝ Պոգբա, Հերերա, Մաքթոմինեյ, Մատիչ, Լինգարդ, Մատա, Մխիթարյան, Մարսիալ,

Հարձակվողներ՝ Ռեշֆորդ, Իբրահիմովիչ, Լուկակու:

ECE 05 MAN UNITED FLY - «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը «Լեսթերի» հետ հանդիպման համար (լուսանկարներ)

ECE 10 MAN UNITED FLY - «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը «Լեսթերի» հետ հանդիպման համար (լուսանկարներ)

ECE 12 MAN UNITED FLY - «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը «Լեսթերի» հետ հանդիպման համար (լուսանկարներ)

ECE 19 MAN UNITED FLY - «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը «Լեսթերի» հետ հանդիպման համար (լուսանկարներ)

ECE 23 MAN UNITED FLY - «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը «Լեսթերի» հետ հանդիպման համար (լուսանկարներ)

  • 5

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա