Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» թոփ 10 տրանսֆերները, որ իրականություն չեն դարձել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 29.04.2021ՍՊՈՐՏ
neymar sergio ramos - «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ 10 տրանսֆերները, որ իրականություն չեն դարձել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է այն թոփ ֆուտբոլիստների ցանկը, որոնց ցանկացել է գնել մանկունիական ակումբը, բայց չի կարողացել:

«Յունայթեդում» ես ցանկանում էի տեսնել Ռոբերտ Լևանդովսկուն, բայց երբ հասկացա, որ դա չի ստացվի, փորձեցինք ձեռք բերել Գոնսալո Հիգուայինին: Իմ ժամանումից առաջ ես ակումբի ղեկավարության հետ խոսել եմ Նեյմարի մասին ու խնդրել գնել նրան:

Մեզ պետք էին արագ եզրայիններ, այդ պատճառով իմ ցանկում էին նաև Սադիո Մանեն ու Ռիյադ Մահրեզը: Հարձակվողական ոճի խաղացողներից ցանկանում էի գնել Տոմաս Մյուլերին, իսկ խաղադաշտի կենտրոնում՝ Նգոլո Կանտեին: Ես նույնիսկ ցանկացել եմ Մանչեսթերում տեսնել Ջեյմս Միլներին, որը, ճիշտ է, արդեն երիտասարդ չէր, բայց բազմակողմանի զարգացած էր:

Պաշտպանությունում ցանկանում էի տեսնել Սերխիո Ռամոսին ու Մաթս Հյումելսին: Այս խաղացողներն էին իմ թիրախները, բայց նրանցից ոչ ոք չեկավ «Յունայթեդ», քանի որ ես, որպես մարզիչ, չէի մասնակցում բանակցություններին», – վան Գալի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա