Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ Վարանի տրանսֆերի հարցով ուղիղ կապի մեջ է «Ռեալի» հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
Յունայթեդն այժմ Վարանի տրանսֆերի հարցով ուղիղ կապի մեջ է Ռեալի հետ - «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ Վարանի տրանսֆերի հարցով ուղիղ կապի մեջ է «Ռեալի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» հետ «Արքայական ակումբի» պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերի հարցով:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ մանկունիական ակումբն այժմ ֆրանսիացու տրանսֆերի հարցով ուղիղ կապի մեջ է «Արքայական ակումբի» հետ:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է, որ հետաքրքրված է ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով: Թիմը «Ռեալին» պաշտոնական առաջարկով կդիմի այն բանից հետո, երբ իմանա «Արքայական ակումբի» վերջնական դիրքորոշումն այս հարցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա