Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված են Դեմբելեի ծառայություններով

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 03.12.2021ՍՊՈՐՏ
1356207026.0 - «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված են Դեմբելեի ծառայություններով

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն չի շտապում նոր պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։

Հունվարից ֆրանսիացին ազատ գործակալ կդառնա ու կկարողանա բանակցել այլ ակումբների հետ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստով «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսն» են հետաքրքրված՝ հաղորդում է Football Italia-ն։

Անգլիական ակումբը 2020 թվականին մոտ էր Դեմբելեի տրանսֆերային իրավունքները գնելուն, սակայն այդ ժամանակ չկարողացավ համաձայնության հասնել «Բարսելոնայի» հետ։ Հաղորդվում է, որ իրավիճակին նաև «Յուվենտուսն» է հետևում։

24-ամյա Դեմբելեն վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում ընդամենը 3 խաղի է մասնակցել՝ ընդհանուր 73 րոպե։ Transfermarkt-ը 50 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստին։ Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա