Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» 65 մլն ֆունտ է առաջարկում Անգլիայի հավաքականի պաշտպանի համար

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 26.07.2018ՍՊՈՐՏ
Russia Soccer WCup Sweden England - «Մանչեսթեր Յունայթեդը» 65 մլն ֆունտ է առաջարկում Անգլիայի հավաքականի պաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի և «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրին։ Այդ մասին հաղորդում է Mirror-ը։

Մագուայրի ցուցադրած վստահ խաղը ԱԱ-2018-ում անտարբեր չի թողել մանկունյացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ «Յունայթեդը» 65 մլն ֆունտ է առաջարկում անգլիացի պաշտպանի համար։ Եվ դա այն դեպքում, երբ Մագուայրը «Լեսթեր» է տեղափոխվել նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ 17 մլն ֆունտի դիմաց։

«Լեսթեր Սիթին» չի ընդունել առաջարկը և պատրաստվում է Մագուայրին առաջարկել նոր պայմանագիր, որի համաձայն ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի շաբաթական 100,000 ֆունտ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա