Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցելո՞ւ է հայերի հետ. 10 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 03.05.2021ՍՊՈՐՏ
Man Utd lining up 11m transfer bid for Facundo Medina - «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցելո՞ւ է հայերի հետ. 10 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը և սկսել է հետաքրքվել «Լանսի» ֆուտբոլիստ Ֆակունդո Մեդինայի ծառայություններով:

Voix du Nord-ը վստահեցնում է, որ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել 21-ամյա արգենտինացու տրանսֆերը:

Եթե «կարմիր սատանաները» սկսեն բանակցությունները, ապա այն անցկացնելու են երկու հայերի հետ: Մեդինայի շահերը ներկայացնում է արգենտինահայ հանրահայտ գործակալ Մարսելո Սիմոնյանը: Բացի այդ, «Լանսի» նախագահն ու սեփականատերն է հայ գործարար Ջոզեֆ Ուղուրլյանը:

Մեդինան 2020 թվականի ամռանն է «Ռիվեր Փլեյթից» տեղափոխվել «Լանս»: Ֆրանսիաում անցկացրած նորամուտի առաջնությունում պաշտպանը մասնակցել է 22 խաղի: Նա Լիգա 1-ի ավարտից 3 տուր առաջ զբաղեցնում է հինգերորդ տեղը:

Արգենտինացու տրանսֆերը գնահատվում է 10-15 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա