Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» չի բողոքարկի Կազեմիրոյի որակազրկումը

00:39 / 14.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չբողոքարկել բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի որակազրկումը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Մանչեսթերյան թիմի ղեկավարությունը կարծում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի ստացած կարմիր քարտը չեղարկելու հնարավորությունն աննշան է:

Հիշեցնենք, որ Կազեմիրոն կոպիտ սահանկման պատճառով կարմիր քարտ էր ստացել «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի տնային խաղում (0-0): Բրազիլացին կորակազրկվի չորս խաղով, քանի որ ԱՊԼ-ի կանոնակարգի համաձայն՝ մրցաշրջանում երկրորդ կարմիր քարտն ստանալու դեպքում ֆուտբոլիստը բաց է թողնում ոչ թե 3, այլ 4 խաղ:

Կիսապաշտպանը բաց կթողնի «Ֆուլհեմի» (Անգլիայի գավաթ), «Նյուքասլի» (ԱՊԼ), «Բրենթֆորդի» (ԱՊԼ) և «Էվերթոնի» (ԱՊԼ) հետ հանդիպումները:

Ընթացիկ մրցաշրջանում Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 6 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա