Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը դուրս կգա տրանսֆերային շուկա

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.10.2017ՍՊՈՐՏ
1503872245 246381 1503872295 noticia normal - «Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը դուրս կգա տրանսֆերային շուկա

«Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանն ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում, հաղորդում է ESPN-ը:

Մանկունյական ակումբը մտադիր է պայքարել «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերի տեղափոխության համար: Նրա տրանսֆերի դիմաց կառաջարկվի 30 մլն ֆունտ:

Իսպանիայի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 75 մլն ֆունտ, սակայն անգլիական ակումբում հուսով են, որ կկարողանան համաձայնության գալ շատ ավելի ցածր արժեքի շուրջ:

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ավելացնել թիմում կիսապաշտպանների թիվն այն բանից հետո, երբ Պոլ Պոգբայի՝ վնասվածք ստանալուց հետո այդ դիրքում խնդիրներ է նկատել:

Ինչ վերաբերում է Սոլերին, ապա նա «Վալենսիայի» առաջատարներից մեկն է և մեծ ներդրում ունի նրանում, որ «չղջիկները» հիանալի են մեկնարկել Իսպանիայի առաջնությունում՝ ընթանալով 2-րդ տեղում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա