Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց Ռաֆայել Վարանի տրանսֆերը (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.08.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Յունայթեդը հաստատեց Ռաֆայել Վարանի տրանսֆերը տեսանյութ - «Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց Ռաֆայել Վարանի տրանսֆերը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատեց, որ Մադրիդի «Ռեալից» ձեռք է բերել ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերային իրավունքները:

Մանկունիական ակումբն ու ֆուտբոլիստը կնքել են 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենանշանակալի ակումբներից է: Չէի կարող հրաժարվել այստեղ հանդես գալու ու Պրեմիեր լիգայում ուժերս փորձելու հնարավորությունից:

Ցանկանում եմ շատ ավելիին հասնել իմ մարզական կարիերայում: Ես գիտեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այն թիմն է, որն ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք տիտղոսներ նվաճելու ու հաղթանակների հասնելու մեծ ձգտում ունեն:

Զրուցել եմ գլխավոր մարզչի հետ, տեսել եմ ակումբի զարգացումը վերջին տարիներին: Ես միանում եմ մի թիմի, որն այժմ պատրաստ է ելույթ ունենալ ամենաբարձր մակարդակով»,- ասել է Վարանը:

Ֆրանսիացի պաշտպանն անգլիական ակումբում հանդես կգա «19» համարի մարզազգեստով:

«Մանչեսթեր Յունայթեդը» Վարանին ներկայացրեց «Օլդ Թրաֆորդում» «Լիդսի» դեմ խաղից առաջ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա