Կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է լքել «Վեսթ Հեմը»։ 22-ամյա ֆուտբոլիստով «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված՝ հաղորդում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ «Վեսթ Հեմն» իր կիսապաշտպանին 80 մլն ֆունտ է գնահատում։ Նա ակումբի հետ մինչև 2024 թվականը գործող պայմանագիր ունի կնքած։
Ռայսը «Վեսթ Հեմի» սան է։ Լոնդոնյան ակումբի հիմնական կազմում նա հանդես է գալիս 2017 թվականից։ Անցյալ մրցաշրջանում Ռայսը մասնակցել է ԱՊԼ-ի 32 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո