Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի Մագուայերին գնելու տարբերակից միայն մի դեպքում

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 19.06.2019ՍՊՈՐՏ
1536496571 335674 noticia normal - «Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի Մագուայերին գնելու տարբերակից միայն մի դեպքում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:22

-

-

«Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային թիրախն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Սակայն «մանկունյական» ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում ամեն գնով նրան ձեռք բերել:

ESPN-ի տեղեկություններով, «Յունայթեդը» Մագուայերի համար պատրաստ է առավելագույնը վճարել 40 միլիոն ֆունտ: «Լեսթերում» սակայն չեն ցանկանում բաժանվել իրենց լավագույն պաշտպանից 80 միլիոն ֆունտից պակաս գումարի դիմաց: Եթե գտնվի որևէ թիմ, որն այդպիսի գումար կվճարի, Մագուայերը կդառնա աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանը:

Այս պահին ռեկորդը պատկանում է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին, որը 2018-ի հունվարին «Սաութհեմփթոնից» «Լիվերպուլ» էր տեղափոխվել 75 միլիոն ֆունտի դիմաց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա