Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Չելսիին» ու կխաղա ՉԼ-ում

00:57 / 26.05.2023Ֆուտբոլ
Մանչեսթեր Յունայթեդ-Չելսի

Անգլիայի առաջնության 32-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց Լոնդոնի «Չելսիին» ու հաղթեց 4-1 հաշվով:

Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն ապահովեց տեղը ԱՊԼ-ի լավագույն քառյակում և գալիք մրցաշրջանում մեկ տարվա դադարից հետո ելույթ կունենա Չեմպիոնների լիգայում:

Տանտերերի կազմում աչքի ընկան կիսապաշտպաններ, բրազիլացի Կազեմիրոն և պորտուգալացի Բրունու Ֆերնանդեշը, հարձակվողներ, ֆրանսիացի Անտոնի Մարսիալն ու անգլիացի Մարկուս Ռեշֆորդը: Հյուրերի միակ գոլը խփեց փոխարինման դուրս եկած պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը:

Վերջին 10 խաղում «Չելսին» կրեց 8-րդ պարտությունը։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում լոնդոնյան ակումբը կրել է ավելի շատ պարտություն (15), քան նախորդ երկու մրցաշրջաններում միասին (15):

Վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» 72 միավորով երրորդն է և մեկ միավորով գերազանցում է չորրորդ տեղում գտնվող «Նյուքասլին»: Լոնդոնյան ակումբը 43 միավորով 12-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 4-1

Կազեմիրո, 6, Անտոնի Մարսիալ, 45+5, Բրունու Ֆերնանդեշ, 73 (11մ), Մարկուս Ռեշֆորդ, 78 - Ժոաու Ֆելիշ, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա