Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Պոգբային, որի համար պատրաստ է վճարել 110 մլն եվրո

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 11.09.2021ՍՊՈՐՏ
solskjaer pogba manchester united 2020 9leikgme3zws1j69suklf7umb - «Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Պոգբային, որի համար պատրաստ է վճարել 110 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդում», կարծես, արդեն համակերպվում են Պոլ Պոգբայի՝ հաջորդ ամռանն անվճար հեռանալու մտքի հետ:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, մանկունիական ակումբն արդեն փոխարինող է գտել ֆրանսիացու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներն» ամեն ինչ կանեն հաջորդ ամռանը «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին ձեռք բերելու համար: Ֆուտբոլիստի համար ՄՅՈւ-ն պատրաստ է վճարել 110 մլն եվրո, որը, ամենայն հավանականությամբ, կգոհացնի «Վեսթ Հեմին»:

Հաղորդվում է նաև, որ Ռայսն արդեն քննարկել է հավանական տրանսֆերը հավաքականում իր խաղընկերներ Լյուկ Շոուի և Հարի Մագուայրի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա