Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է, որ կկարողանա իրականացնել գործարքը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 23.11.2021ՍՊՈՐՏ
2202357 45947450 2560 1440 - «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է, որ կկարողանա իրականացնել գործարքը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, նորվեգացի մասնագետ Ուլե Գունար Սուլշերի հեռացվելուց հետո, կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբը վստահ է, որ կկարողանա թիմ հրավիրել Պոչետինոյին։ ՊՍԺ-ն որպես փոխհատուցում 10 մլն ֆունտ է պահանջում։

Արգենտինացին հենց հիմա է ցանկանում գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նշվում է նաև, որ անգլիական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել Պոչետինոյին։

Այսօր Մաուրիսիոն ՊՍԺ-ի հետ մեկնել է Մանչեսթեր, քանի որ փարիզյան ակումբը վաղը ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա