Logo

Մանչինի. «Շատերը չէին հավատում, որ դա իրական է»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 05.11.2021ՍՊՈՐՏ
20210517 1621264569 279501 - Մանչինի. «Շատերը չէին հավատում, որ դա իրական է»

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է 2021 թվականի ամռանն իր գլխավորած հավաքականի կողմից Եվրոպայի առաջնությունը հաղթելու մասին։ Մասնագետը խոստովանել է, որ դեռ մի քանի տարի առաջ չէր կարող երազել նման հաջողությունների մասին։

«Իմ ֆուտբոլային կարիերայում ես շատ գեղեցիկ պահեր եմ ունեցել, հասել հաջողությունների, բայց այս հաղթանակը տարբերվում է։ Մեզ հետևում էր ամբողջ Իտալիան, մեզ համար սրտացավ էին։ Դա իրոք անհավանական էր։

Ամենից շատ ուրախացանք, որ կարողացանք մեր երկրին դրական տրամադրություն հաղորդել։ Շատերը չէին հավատում, որ դա իրական է։

Երբ ես սկսում էի թիմի հետ աշխատանքը տարիներ առաջ, դա անհնար էր թվում։ Ես պետք է տղաներին շնորհակալություն հայտնեմ նրանց արածի համար»,- Մանչինիի խոսքն է հաղորդում Football Italia-ն։

Եվրո 2020-ի եզրափակիչում Իտալիան հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Անգլիային։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա