Logo

Մանչինին ամռանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 30.11.2021ՍՊՈՐՏ
alex ferguson manchester united roberto mancini manchester city - Մանչինին ամռանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարիերան կարող է շարունակել Անգլիայում։

The Telegraph-ի հաղորդմամբ՝ կա հավանականություն, որ իտալացին հաջորդ ամառ կհամաձայնվի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Շանսերը կմեծանան, եթե հավաքականը չկարողանա անցումային խաղերի միջոցով ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել։ Այնուամենայնիվ, անգամ Կատարում ելույթ ունենալու իրավունք ստանալու դեպքում, ՄՅՈՒ-ն կարող է փորձել համոզել Մանչինիին փոխել աշխատանքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանչինին արդեն հրաժարվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հարկ է նշել, որ Ռոբերտոն ԱՊԼ-ում աշխատելու փորձ ունի։ 2009-2013 թվականներին նա «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթել է առաջնությունը, Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա