Logo

Մանչինին ծրագրում է Իտալիայի հավաքական հրավիրել չորս արգենտինացիների

13:43 / 28.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատել է, որ ազգային թիմ է հրավիրելու արգենտինական ծագումով խաղացողների։ Իտալական մամուլի համաձայն՝ Իտալիայի հավաքականի սկաուտների ուշադրության կենտրոնում են արգենտինական «Վելես Սարսֆիլդի» 17-ամյա վինգեր Ջանլուկա Պրեստիանին, ավստրիական «Զալցբուրգի» 23-ամյա կիսապաշտպան Նիկոլաս Կապալդոն, բրազիլական «Սան Պաուլուի» 23-ամյա խաղացող Ջուլիանո Գոլոպոն ու «Արգենտինոս Խունիորսի» 21-ամյա պաշտպան Մարկո Դի Չեզարեն։

«Մի քանի տարի առաջ մեր տրամադրության տակ կային բազմաթիվ ուժեղ խաղացողներ, և մենք չունեինք այս ու այն կողմ ընկնելու կարիքը։ Մյուսներն անում էին դա՝ փնտրելով խաղացողներ արտասահմանում։ Հիմա մենք կանենք նույնը»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ վերջերս Իտալիայի հավաքականում նորամուտն էր նշել մեքսիկական «Տիգրեսի» 23-ամյա հարձակվող Մատեո Ռոգետին, որը գոլի հեղինակ էր դարձել Անգլիայի (1-2) ու Մալթայի (2-0) դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա