Logo

Մանչինին կարող է անգլիական ակումբ գլխավորել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:02 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում՝ հաղորդում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ իտալացի մասնագետը համարվում է «Տոտենհեմում» Անտոնիո Կոնտեին փոխարինելու հավակնորդներից։ Ցանկում տեղ է գտել նաև «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեմ Պոտերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեն նոր մրցաշրջանում կարող է գլխավորել ՊՍԺ-ն։ 

Մանչինին Անգլիայի առաջնությունում աշխատելու փորձ արդեն ունի։ 2009-ից 2013 թվականներին մասնագետը գլխավորել է «Մանչեսթեր Սիթին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա