Logo

Մանե. «Թիմակիցներս կմիավորվեն որպես միասնական օրգանիզմ»

13:42 / 21.11.2022ՍՊՈՐՏ
Սադիո Մանե-4

Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հավաքականի առաջատար, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն, որը վնասվածքի պատճառով չի մասնակցի Կատարում մեկնարկած աշխարհի առաջնությանը, գրառում է արել սոցցանցերում:

«Այսօր Սենեգալը կսկսի պայքարը աշխարհի առաջնությունում։ Վստահ եմ, որ թիմը կգերազանցի իրեն և յուրաքանչյուր խաղին կմոտենա այնպես, ինչպես կմոտենար եզրափակիչի։

Ամբողջ երկիրը կաջակցի տղաներին հեռուստաէկրանների մոտ: Իմ թիմակիցները կպայքարեն Սենեգալի համար, նրանք կմիավորվեն որպես միասնական օրգանիզմ»,- գրել է Մանեն:

Հիշեցնենք, որ Սենեգալի հավաքականը նոյեմբերի 21-ին առաջին տուրում կմրցի Նիդերլանդների թիմի հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այդ հավաքականները Կատարի և Էկվադորի ազգային թիմերի հետ ընդգրկված են A խմբում: Աշխարհի առաջնության բացման խաղում Կատարի հավաքականը 0-2 հաշվով պարտվել էր Էկվադորին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա