Logo

Մանեն չի բացառում, որ կարող է փոխել ակումբային գրանցումը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:00 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

Սադիո Մանեն չի բացառում, որ այս ամառ կարող է տեղափոխվել «Բավարիա»։

Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Լիվերպուլի» հարձակվողին գրավում է մյունխենցիների շարքը համալրելու հեռանկարը։ Գերմանական ակումբի, ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների բանակցություններում որոշակի առաջընթաց կա։

Առաջիկա 3-4 շաբաթները որոշիչ կլինեն։ «Բավարիայում» նրան ցանկանում են տեսնել և՛ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, և՛ մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։

Հավանական է, որ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 50 մլն եվրոյից քիչ կազմի։ Այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրած 50 խաղում Մանեն դարձել է 23 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա