Logo

Մանեն հանդիպել է Սենեգալի նախագահին և ներկայացրել հայրենի գյուղում հիվանդանոցի կառուցման ծրագիրը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 11.06.2021ՍՊՈՐՏ
198661026 2743752475916171 8956992325804520704 n - Մանեն հանդիպել է Սենեգալի նախագահին և ներկայացրել հայրենի գյուղում հիվանդանոցի կառուցման ծրագիրը

«Լիվերպուլի» հարձակողական ոճի կիսապաշտպան Սադիո Մանեն հանդիպել է Սենեգալի նախագահ Մակի Սալին:

Սենեգալցի ֆուտբոլիստը Հանրապետության ղեկավարին է ներկայացրել հայրենի գյուղում՝ Բամբալիում հիվանդանոցի կառուցման ծրագիրը:

Մանեն հույս ունի, որ պետությունն աջակցություն կցուցաբերի հիվանդանոցը բուժաշխատողներով ապահովելու հարցում:

rue9a086aebaa - Մանեն հանդիպել է Սենեգալի նախագահին և ներկայացրել հայրենի գյուղում հիվանդանոցի կառուցման ծրագիրը

29-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականից է խաղում «Լիվերպուլում», իսկ մինչ այդ պաշտպանել է ֆրանսիական «Մեցի» (2011-2012թթ․), ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» (2012-2014թթ․) ու անգլիական «Սաութհեմփթոնի» (2014-2016թթ․) մարզական պատիվը: Սենեգալի ազգային հավաքականում մասնակցել է 75 հանդիպման և դարձել 23 գոլի հեղինակ:

Մանեն Ավստրիայի չեմպիոն ու գավաթակիր է, Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն:

Կլոպ. «Մեր վնասվածքներն ունենալու դեպքում «Սիթին» առաջնությունը չէր հաղթի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա