Logo

Մանեն՝ Լևանդովսկիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Սադիո Մանե-Լևանդովսկի

«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն, որը նախօրեին ժամանել է Մյունխեն՝ բուժզննում անցնելու և «Բավարիայի» հետ պայմանագիր կնքելու համար, խոսել է գերմանական թիմի առաջատար Ռոբերտ Լևանդովսկիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Լևանդովսկի՞ն. գիտեք, ես այն խաղացողներից չեմ, որոնք սիրում են նման բաներ քննարկել։

Ես Մյունխեն եմ եկել բացառապես «Բավարիայի» համար: Կանեմ ամեն ինչ, որ օգնեմ թիմին գավաթներ նվաճել»,- սենեգալցու խոսքն է մեջբերում գերմանական Bild պարբերականը:

Հիշեցնենք՝ Լևանդովսկին հայտարարել էր «Բավարիայից» հեռանալու և «Բարսելոնա» տեղափոխվելու մտադրության մասին, ինչին կտրականապես դեմ են մյունխենյան ակումբի ղեկավարները: Լեհ հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա