Logo

«Բավարիան» և Նոյերը երկարաձգեցին պայմանագրի ժամկետը (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:13 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Բավարիա- Մանուել Նոյեր

Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է գերմանացի փորձառու դարպասապահ Մանուել Նոյերի հետ պայմանագրի երկարաձգման մասին՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա գերմանացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ։

Հիշեցնենք՝ Նոյերը «Բավարիայում» ելույթ է ունենում 2011 թվականից։ 2017 թվականից փորձառու դարպասապահը մյունխենյան գրանդի ավագն է։ «Բավարիայի» կազմում Մանուել Նոյերը 10 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն։

Գերմանիայի Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Նոյերն անցկացրել է 28 հանդիպում, որից 10-ում անառիկ է պահել սեփական դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա