Logo

Մանուել Պետրոսյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:54 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

Մեկօրյա հանգստից հետո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 7-րդ տուրի մրցախաղերը:

Խաղացանկով նախատեսված 6 պարտիաներից կայացան 5-ը: Զավեն Անդրիասյանն առողջական խնդիրների պատճառով հանդիպմանը չէր ներկայացել և Տիգրան Հարությունյանին հաղթանակ գրանցվեց:

Մանուել Պետրոսյանը հաղթելով Մամիկոն Ղարիբյանին, 5,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

4,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, որոնց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: 3,5-ական միավոր վաստակած Հովհաննես Գաբուզյանն ու Արման Փաշիկյանն էլ միմյանց հետ հաշտություն կնքեցին:

4 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթեց Արման Միքայելյանին: Տիգրան Պետրոսյանն էլ պարտության մատնեց Դավիթ Շահինյանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա