Logo

Մանուել Պետրոսյանը շարունակեց հաղթարշավը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:00 / 20.01.2022ՍՊՈՐՏ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնությունում հիանալի է հանդես գալիս Մանուել Պետրոսյանը, որը չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդն է:

Առանց պարտության ընթացող Մանուելը 8-րդ տուրում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և 6,5 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրա հերթական «զոհը» Արման Փաշիկյանն էր:

Առաջատարին մեկ միավորով զիջող Շանթ Սարգսյանը պարտության մատնեց Դավիթ Շահինյանին: 5 միավորով առաջատար եռյակը եզրափակող Սամվել Տեր-Սահակյանը հաշտություն կնքեց Հայկ Մարտիրոսյանի հետ: Դա տուրում գրանցված միակ ոչ-ոքին էր:

Տուրը հաղթական էր նաև Մամիկոն Ղարիբյանի և Հովհաննես Գաբուզյանի համար, որոնք առավելության հասան համապատասխանաբար Տիգրան Հարությունյանի ու Տիգրան Պետրոսյանի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա