Logo

Աղբյուր․ Ա Սերիայում 136 խաղ անցկացրած հարձակվողը՝ «Փյունիկում»

Հեղինակ
VNews
14:28 / 30.08.2022Հայկական ֆուտբոլ
Մանուել Պուչարելի

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» կազմը համալրել է իտալացի հարձակվող Մանուել Պուչարելին։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր, Vivaro Media հեռուստաընկերության մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:

Կարիերայի ընթացքում 31-ամյա ֆուտբոլիստը խաղացել է իտալական «Էմպոլիում», «Գավորանոյում», «Վերոնայում», «Պեսկարայում» ու արաբական «Ջաբա Ալ-Ֆուջայրայում»։ Պուչարելիի նախորդ ակումբն էր ավստրալիական «Մելբուրն Սիթին», որի կազմում նա խաղացել է 2021-2022 թվականներին։

Իտալիայի Ա Սերիայում Մանուել Պուչարելին մասնակցել է 136 խաղի, դարձել 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 500 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերտային իրավունքը։

VNews-ի տեղեկություններով, առաջիկայում «Փյունիկը» ևս մի քանի համալրում կունենա արտասահմանից։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա