Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստներին դուր չեն եկել Ռոնալդուի խոսքերը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:42 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում մթնոլորտը լարված է:

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «կարմիր սատանաների» երիտասարդ խաղացողներից ոմանք դժգոհ են Կրիշտիանու Ռոնալդուից ու գտնում են, որ պորտուգալացու հետ դժվար է ընդհանուր լեզու գտնելը:

Նշվում է, որ ֆուտբոլիստների համար ավելի հեշտ է շփումը Էդինսոն Կավանիի հետ՝ չնայած նրան, որ ուրուգվայցին անգլերեն դժվար է հաղորդակցվում:

Շատերին հատկապես դուր չի եկել այն, որ հարցազրույցներից մեկում Ռոնալդուն քննադատել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին:

Դրանից բացի, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրի սերտ շփումն իր հայրենակիցներ Բրունու Ֆերնանդեշի և Դիոգու Դալոտի հետ պառակտում է մտցրել հանդերձարանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա