Logo

Մանվել Խնձրցյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 17.08.2021Ըմբշամարտ

Ուֆայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մինչև 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարում 6:2 հաշվով առավելության է հասել ղրղզ Աբդիմալիկ Կարաչովի նկատմամբ:

Քիչ առաջ 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին 10:0 հաշվով ու վաղը կվիճարկի ոսկե մեդալը Իրանը ներկայացնող մարզիկի հետ: Իսկ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը պարտվեց կիսաեզրափակիչում ու վաղը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի:

Սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք են ստացել նաև Արմեն Մուսիկյանն (74 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ): Նրանք երկուսն էլ պարտվել էին քառորդ եզրափակիչում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա