Logo

Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 12.07.2019Հայկական ֆուտբոլ
Pyunik vs Shkupi6 - Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:03

-

-

Հայկական 3 ակումբները սկսեցին իրենց ելույթները Եվրոպա լիգայի մրցաշարում: Միայն «Ալաշկերտին» հաջողվեց հաղթանակ տոնել և հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացնել: Սեփական հարկի տակ գրանցած գերարդյունավետ ոչ-ոքիից հետո միայն պատասխան խաղում հաղթանակը «Փյունիկին» հաջորդ փուլի ուղեգիր կպարգևի: Իսկ ահա «Բանանցը», խոշոր հաշվով պարտվելով, գործնականում դուրս մնաց հետագա պայքարից:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Եվրոպա լիգայում Հայաստանի ներկայացուցիչները տոնեցին մեկ հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Հայկական թիմերը խփեցին 6 գնդակ, սեփական դարպասը բաց թողեցին 7 գոլ: Ընդհանուր առմամբ Եվրոպա լիգային մասնակցած հայկական 11 ակումբներն անցկացրած 141 հանդիպումներից միայն 24-ում են հաղթել, 23-ում գրանցվել է ոչ-ոքի, 94-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները 90 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 271 գնդակ:

2Z7A4833 960x690 - Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսն «Ալաշկերտ» – «Մակեդոնիա» հանդիպումից հետո (տեսանյութ)

2․ Եվրագավաթների հերթական խաղարկությունը հոբելյանական՝ 20-րդն է «Փյունիկի» համար: Հայաստանի բազմակի չեմպիոնը 5-րդ անգամ եվրագավաթների մրցաշարում ոչ-ոքիով մեկնարկեց՝ խաղի ընթացքում մրցակցին զիջելով 1-3 հաշվով: Եվրագավաթների մրցաշարերում փյունիկցիներն առաջին անգամ խաղն ավարտեցին 3-3 հաշվով:

Հետաքրքիր է, որ եվրոպական մրցասպարեզում «Փյունիկը» վերջին անգամ ոչ-ոքի արդյունքով էր մեկնարկել 2013/14թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում մակեդոնական մեկ այլ ակումբի՝ «Տետեքսի» հետ հյուրընկալվելիս կայացած խաղում (1-1): Ընդ որում «Փյունիկը» հաղթանակը ձեռքից բաց էր թողել վերջին րոպեին:

«Փյունիկին» 6 անգամ է հաջողվել մեկնարկային խաղում հաղթել, 9 անգամ էլ եվրագավաթների մրցաշարը սկսել է պարտությամբ: Մեկնարկային հանդիպումներում փյունիկցիները խփել են 21 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 31 գոլ:

Pyunik vs Shkupi26 960x640 - Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Ալեքսանդր Տարխանովի մամուլի ասուլիսը «Փյունիկ» – «Շկուպի» հանդիպումից հետո (տեսանյութ)

3․ «Շկուպին» մակեդոնական 4-րդ թիմն էր, որի հետ «Փյունիկը» մրցեց եվրագավաթներում: «Փյունիկը», որ իրավամբ համարվում է մակեդոնական թիմերի ահ ու սարսափն ու 3 անգամ հաջողությամբ հաղթահարել էր նրանց արգելքը, 3-րդ ոչ-ոքին գրանցեց Մակեդոնիայի ներկայացուցչի հետ:

Առաջին անգամ «Փյունիկը» մակեդոնացիների հետ դիմակայությունում հաջողության էր հասել 2004/05թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով գերազանցելով «Պոբեդային» (3-1, 1-1): Հետագայում փյունիկցիները պայքարից դուրս են մղել «Տետեքսին» (2013/14թթ. ԵԼ՝ 1-1, 1-0) և «Վարդարին» (2018/19թթ. ԵԼ՝ 1-0, 2-0):

Իսկ ահա «Միկային» 2010/11թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում չի հաջողվել հաղթահարել մակեդոնական «Ռաբոտնիչկիի» արգելքը (0-1, 0-0):

Pyunik vs Shkupi21 960x640 - Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Բագրատ Նավոյան․ «Խոստանում եմ, որ անպայման հաղթանակով ենք հետ գալու պատասխան խաղից» (տեսանյութ)

4․ «Ալաշկերտը», 5-րդ անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, 3-րդ անգամ մեկնարկեց հաղթանակով: Նախկինում ալաշկերտցիները մեկնարկային խաղում հաղթել էին 2015/16թթ. Եվրոպա լիգայի («Սենթ Ջոնսթոն»՝ 1-0) և 2017/18թթ. Չեմպիոնների լիգայի («Սանտա Կոլոմա»՝ 1-0) խաղարկություններում: «Ալաշկերտն» առաջին անգամ մրցեց մակեդոնական թիմի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա