Logo

Մաքգրեգորը ցանկանում է բռնցքամարտի կանոններով մենամարտել UFC-ի նախկին չեմպիոնի հետ

12:01 / 03.04.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև և կիսաթեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը (22-6) ցանկություն է հայտնել բռնցքամարտի կանոններով մենամարտել բրազիլացի մարտիկ Ժոզե Ալդոյի հետ (31-8):

«Ես և Ալդոն պետք է բռնցքամարտի կանոններով մենամարտենք», - գրել է իռլանդացին Twitter-ում, ինչին արձագանքել է Gamebred Boxing-ի սեփականատեր, ամերիկացի մարտիկ Խորխե Մասվիդալը՝ «Ուրեմն եկեք դա կազմակերպենք»:

Հիշեցնենք, որ Ժոզե Ալդոն UFC-ի չեմպիոն է եղել կիսաթեթև քաշային կարգում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա