Logo

Մաքս Ֆերստապենը կարիերայում առաջին անգամ դարձավ «Ֆորմուլա 1»-ի չեմպիոն

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.12.2021Ավտո-մոտոսպորտ
skysports max verstappen red bull 5611770 - Մաքս Ֆերստապենը կարիերայում առաջին անգամ դարձավ «Ֆորմուլա 1»-ի չեմպիոն

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց «Ֆորմուլա 1»-ի 2021 թվականի մրցաշրջանում։

24-ամյա նիդեռլանդցին հաղթանակի հասավ Սաուդիան Արաբիայում կայացած Գրան Պրիում։ Նրա մրցակից՝ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց։

Այս չեմպիոնությունն առաջինն էր Ֆերստապենի համար։ Մաքսը վերջ դրեց «Մերսեդեսի» գերակայությանը, իսկ «Ռեդ Բուլը» 2013 թվականից ի վեր առաջին անգամ հաղթեց մրցանակը։

Թիմային հաշվարկում չեմպիոնության ճակատագիրը կորոշվի դեկտեմբերի 12-ին կայանալիք Աբու Դաբիի Գրան Պրիում։ Կոնստրուկտորների գավաթին հավակնում են «Ռեդ Բուլն» ու «Մերսեդեսը»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա