Logo

Մաքսիմ Մանուկյան. «Գլխավոր նպատակս օլիմպիական չեմպիոն դառնալն է»

19:44 / 31.05.2023Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) երկու տարի անց գորգ վերադառնալուց և Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարում ոսկե մեդալ նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում խոսել է առաջիկա ծրագրերի մասին:

«Այս մրցաշարն ինձ համար շատ կարևոր է՝ հատկապես, որ այն նվիրված է Բենուր Փաշայանին։ Նրա մրցումներին մասնակցել էի նաև 12-13 տարեկանում և կրկին հաղթանակներ էի տարել։ Հավատում էի, որ կարող եմ հաղթել։

Այս հաղթանակը նոր սկիզբ է, որպեսզի նորից մասնակցեմ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։ Ես ըմբշամարտից չէի հեռացել, պարզապես որոշ ժամանակ մրցումների չէի մասնակցում։ Հետագայում ինչ մրցաշարեր լինի, պետք է մասնակցեմ, որպեսզի իմ հնարավորությունները ցույց տամ։

Մինչև վերջ գնալու եմ, ավելացնելու եմ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալներս, ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ իմ նպատակին։ Գլխավոր նպատակս օլիմպիական չեմպիոն դառնալն է»,- նշել է 35-ամյա ըմբիշը:

Հիշեցնենք, որ Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացված միջազգային մրցաշարի եզրափակիչում Մանուկյանը տուշեով (5-3) հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Այես Գասինովին, որը երկրորդ մրցափուլի ընթացքում հաղթում էր 3-0 հաշվով։

Մաքսիմ Մանուկյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում էր 2021 թվականից։ Վերջին շրջանում նա մարզվում էր ԱՄՆ-ում, որտեղ անցկացրել է խառը մենամարտերի մի քանի հանդիպում և տարել երեք հաղթանակ։

Արմեն Բաբալարյան. «Մաքսիմ Մանուկյանն ապացուցեց, որ դեռ ունի մրցելու և հաղթելու հնարավորություն»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա