Logo

Մաքսիմ Մայրովիչը՝ «Նոայի» պատմության լավագույն ռմբարկու

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 01.11.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
mayrovich - Մաքսիմ Մայրովիչը՝ «Նոայի» պատմության լավագույն ռմբարկու

ԲԿՄԱ-ի հետ Հայաստանի առաջնության 12-րդ տուրի խաղում խոցելով Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը, Մաքսիմ Մայրովիչը VBET ՀՊԼ-ում 15-րդ գոլը խփեց ու դարձավ «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն: Նա մեկ գնդակով գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Ազարովի ցուցանիշը:

«Նոայում» այդ տիտղոսի համար բավական հետաքրքիր պայքար էր ծավալվել նշված երկու ֆուտբոլիստների միջև: Մայրովիչն ու Ազարովը միաժամանակ էին սկսել ելույթները «Նոայում»՝ նորամուտը նշելով 2019/20թթ. առաջնության մեկնարկային խաղում՝ օգոստոսի 3-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած մրցավեճում: Ավելի հաջողակ գտնվեց Մայրովիչը, որը 70-րդ րոպեին 11մ հարվածով բացեց իր գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում՝ գրավելով Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:

Թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Մաքսիմ Մայրովիչը 11 գնդակով դարձավ «Նոայի» լավագույն ռմբարկուն՝ 3 գոլով գերազանցելով Ազարովին:

Հաջորդ մրցաշրջանում Մայրովիչն առաջնության աշնանային հատվածում իր գոլերի թիվն ավելացրեց երկուսով ու հեռացավ «Նոայից»: Դա հնարավորություն ընձեռեց 6 գոլով թիմի լավագույն ռմբարկու ճանաչված Ազարովին ՀՀ առաջնություններում խփած գնդակների քանակը հասցնել 14-ի և դառնալ «Նոայի» պատմության լավագույն ռմբարկու:

Ստացվեց այնպես, որ Ազարովը նախորդ առաջնության ավարտից հետո հեռացավ թիմից, իսկ Մայրովիչը կրկին վերադարձավ հարազատ կոլեկտիվ: Սեպտեմբերի 11-ին «Նորավանքի» հետ խաղում Մայրովիչն իր վերադարձը նշեց գոլով՝ ավելացված ժամանակում թիմին փրկելով պարտությունից: Դա Մայրովիչի 14-րդ գոլն էր, որով նա հավասարվեց Ազարովին:

Եվ ահա ԲԿՄԱ-ի հետ խաղում Մայրովիչը կրկին իրեն վերադարձրեց «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուի տիտղոսը: Նշենք, որ պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով էլ (18) Մայրովիչը շրջանցեց Ազարովին ու լավագույնն է «Նոայում»:

VNews.am-ը ներկայացնում է VBET ՀՊԼ-ում «Նոայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ

Գոլ

1. Մաքսիմ Մայրովիչ

15
2. Վլադիմիր Ազարով

14

3. Պետրոս Ավետիսյան

7
4. Պավել Կիրիենկո

7

5. Դանու Սպատառու

5
6. Վադիմ Պայրելի

4

7. Ալեքսանդր Կարապետյան

4
8. Էդուարդ Ավագյան

4

9. Յուրի Գարեգինյան

3
10. Կիրիլ Բոռ

3

11. Դմիտրի Լավրիշչև

3
12. Արտյոմ Սիմոնյան

3

13. Սիմոեշ դե Օլիվեյրա

3
14. Ակմալ Բախտիյարով

3

15. Գրիգոր Աղեկյան

3

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա