Logo

Պոչետինոն համեմատել է Մեսիին ու Մարադոնային

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:40 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն համեմատել է իր հայրենակիցներ Լիոնել Մեսիին և Դիեգո Մարադոնային:

«Մեսին արտասովոր ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ Լեոն և Մարադոնան միևնույն մակարդակի խաղացողներ են: Նրա` «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունը մեծ փոփոխություն էր, որին ադապտացվելու համար ժամանակ էր պետք: Ընդհանրապես չեմ կասկածում Մեսիի որակների հարցում: Համոզված եմ, որ գալիք մրցաշրջանը բոլորովին այլ է լինելու»,- արգենտինացի մասնագետի խոսքը փոխանցում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին: 1986 թվականին նա Արգենտինայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում Մեսին անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 13 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա