Logo

«Մարադոնան ճիշտ էր»․ Բալեկյանի նորամուտի խաղը հիացրել է երկրպագուներին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 15.07.2021Հայկական ֆուտբոլ
E6N94WPWQAMd2vH - «Մարադոնան ճիշտ էր»․ Բալեկյանի նորամուտի խաղը հիացրել է երկրպագուներին

Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն անցած գիշեր նշել է նորամուտը «Բոկա Խունիորսի» կազմում։ Հայ հարձակվողը Լիբերտադորեսի գավաթի փլեյ-օֆֆ փուլում «Ատլետիկո ՄԳ»-ի հետ հանդիպմանը եղել է թիմի մեկնարկային կազմում ու մասնակցել է ամբողջ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 0-0։

Հանդիպման ընթացքում «Բոկայի» երկրպագուներից մեկը դիմել է Բալեկյանին։ Հայ խաղացողի խաղը տպավորել է արգենտինական ակումբի երկրպագուներին, որոնք հիշել են Դիեգո Մարադոնայի խոսքերը Բալեկյանի մասին․

«Դիեգոն ճիշտ էր։ Այս մեծ տղան համարձակ է»։ Լսելով այս խոսքերը՝ Բալեկյանը շրջվել է ու ժպտացել։ Նա հասկացել է, որ երկրպագուն հիշեցնում էր իրեն Մարադոնայի խոսքերը, որոնք լեգենդար արգենտինացին ասել էր 2019 թվականին «Ուրականի» կազմում տպավորիչ խաղերից մեկից հետո։

Բալեկյանը վերջերս «Ատլետիկո Ուրականից» տեղափոխվեց «Բոկա Խունիորս»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա