Logo

Marca. «Բարսելոնան» հաջորդ շաբաթ կհայտարարի նոր տրանսֆերի մասին

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 05.08.2017ՍՊՈՐՏ
170529141833 ernesto valverde super tease - Marca. «Բարսելոնան» հաջորդ շաբաթ կհայտարարի նոր տրանսֆերի մասին

«Բարսելոնան» հաջորդ շաբաթ կվճարի «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ինիգո Մարտինեսի հրաժարագինը և ավարտին կհասցնի վերջինիս տեղափոխությունը, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալ Սոսյեդադը» մտադիր չէ վաճառել իր պաշտպանին, սակայն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ակումբի ղեկավարությունից պահանջել է ամեն կերպ ձեռք բերել ֆուտբոլիստին։ Ուստի, կատալոնացիները հաջորդ շաբաթ վճարելու են Մարտինեսի՝ 32 մլն եվրո հրաժարագինը։ Նախատեսվում է գործարքն ավարտին հասցնել չորեքշաբթի օրը։

Ավելի վաղ Ինիգո Մարտինեսը համաձայնություն է տվել տեղափոխվելու «Բարսելոնա», ուստի տրանսֆերին այլևս ոչինչ չպետք է խանգարի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա