Logo

Մարսելինո Գարսիա Տորալը հայտարարեց «Ատլետիկից» հեռանալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:54 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Մարսելինո Գարսիա Տորալ

Արգենտինացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալը հայտարարեց, որ հեռանում է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ հայտնում է Բիլբաոյի թիմի մամուլի ծառայությունը:

56-ամյա մասնագետը բասկերի հետ չի երկարաձգի գործող համաձայնագրի ժամկետը, որն ավարտվելու է հունիսին:

Մարսելինոն բասկյան թիմը գլխավորել էր 2021 թվականի հունվարին։  Նրա գլխավորությամբ բասկերը 2021 թվականին նվաճել էին Իսպանիայի Սուպերգավաթը:

Լա լիգայի ավարտված մրցաշրջանում «Ատլետիկը» 55 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա