Logo

Մարսելո. «Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:57 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Marselo-Real

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն հերթական անգամ հայտարարել է հաջորդ մրցաշրջանում ակումբում մնալու ցանկության մասին։ Բրազիլացու պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվելու է հունիսին։

«Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում», դա իմ գաղափարն է: Ուզում եմ շարունակել խաղալ այստեղ, և ես դա ասել եմ արդեն 50,000 անգամ: Ակումբի ղեկավարության հետ կխոսենք «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո,- բրազիլացու խոսքն է մեջբերում Madrid Xtra-ն։

Մարսելոն «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է (24 գավաթ): 34-ամյա ձախեզրային պաշտպանն «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2007 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա