Logo

Մարսելոյի փառահեղ նվաճումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:05 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Մարսելո

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալը» դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով Բիլբաոյի «Ատլետիկին»:

«Արքայական ակումբի» կազմում իր 23-րդ գավաթն է նվաճել բրազիլացի պաշտպան Մարսելոն: 33-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսում:

Մարսելոն կրկնել է լեգենդար Ֆրանսիսկո Խենտոյի ռեկորդն ու հիմա կիսում է ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի կոչումը: 

Բրազիլացին չորս անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, հինգ անգամ՝ Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Արքայական գավաթը, հինգ անգամ դարձել է երկրի սուպերգավաթակիր, չորս անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն, երեք անգամ էլ նվաճել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա