Logo

Մարսելոն՝ ֆրանսիական թոփ ակումբի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:47 / 03.06.2022ՍՊՈՐՏ
Մարսելո-Մարսել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է պայմանագիր կնքել ֆրանսիական «Մարսելի» հետ՝ հայտնում է Fanatik պարբերականը:

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի փորձառու պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական ակումբի նախագահ Պաբլո Լոնգորիան։ 

Մարսելոն Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո հայտարարել էր, որ հեռանում է «Արքայական ակումբից»: Բրազիլացու՝ մադրիդյան թիմի հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը:

Բրազիլացի պաշտպանը Մադրիդի «Ռեալում» խաղում է 2007 թվականից։ Այս ընթացքում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 545 հանդիպում, որոնցում դարձել է 38 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա