Logo

Մարսելոն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:19 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն, որը հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակ կստանա ու կհեռանա «Արքայական ակումբից», կարող է տեղափոխվել «Միլան»: Բրազիլացու ծառայություններն առաջարկվել են Իտալիայի չեմպիոնին՝ հաղորդում է լրագրող Էկրեմ Քյոնուրը։

34-ամյա Մարսելոն «Արքայական ակումբում» խաղացել է ավելի քանի 15 տարի և նվաճել 25 տիտղոս, այդ թվում՝ 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ «Ռեալում» նա մասնակցել է 544 հանդիպման, որոնցում խփել է 37 գոլ, կատարել 103 արդյունավետ փոխանցում։

Իտալական ակումբում ձախ պաշտպանի դիրքում խաղում է Տեո Էրնանդեսը, որը նույնպես ավելի վաղ պաշտպանել է «Ռեալի» մարզական պատիվը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա