Logo

Մարսելոն կարող է մնալ «Ռեալում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:29 / 18.05.2022ՍՊՈՐՏ
null

Բրազիլացի պաշտպան Մարսելոն կարող է շարունակել ելույթները «Ռեալի» կազմում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

AS-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է ակումբի ներկայացուցիչների հետ ու քննարկել համագործակցության ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը։

Հաղորդվում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դեմ չէ, որ Մարսելոն մնա, չնայած ֆուտբոլիստը հասկանում է, որ իր դերը թիմում սահմանափակ է լինելու։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին Լա լիգայի 11 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա