Logo

Մարսելոն ծրագրում է կարիերան շարունակել Թուրքիայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:25 / 11.06.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ծրագրում է կարիերան շարունակել Եվրոպայում՝ հաղորդում է Marca-ն։

34-ամյա բրազիլացին առաջարկներ է ստացել Կատարը, ԱՄԷ-ն ու Թուրքիան ներակացնող ակումբներից և հակված է Թուրքիայի առաջնություն տեղափոխվելու տարբերակին։

Ֆուտբոլիստը «Ռեալում» ելույթ էր ունենում 2007 թվականից։ Մադրիդցիների կազմում անցկացրած 545 խաղում նա դարձել է 38 գոլի, 103 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել է ակումբի պատմության մեջ ռեկորդային քանակության 25 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա