Logo

Մարսելո. «Շատ շնորհակալ եմ բոլորիդ, սա հրաժեշտ չէ. չեմ զգում, որ հեռանում եմ «Ռեալից»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:21 / 13.06.2022ՍՊՈՐՏ
Marselo-2022

«Ռեալի» ավագ և ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը՝ Մարսելոն, այս պահին հրաժեշտի ասուլիս է անցկացնում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, իմ թիմակիցներին, որոնց հետ խաղալուց այս տարիների ընթացքում հաճույք եմ ստացել, մարզիչներին, աշխատակիցներին, որոնք ինձ համար ընտանիք էին, պահակներին...

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալին» այս ամենի համար։ Կյանքիս ամեն օրն արթնանում էի աշխարհի լավագույն ակումբում լինելու ուրախությամբ։ Երեխաներս տեսան, որ ես կարող եմ խաղալ աշխարհի լավագույն ակումբում։

Երբ ես պայմանագիր կնքեցի «Ռեալի» հետ, կարծում էի, որ կարող եմ հասնել գագաթնակետին, և այժմ ես այն խաղացողն եմ, որն ակումբի պատմության մեջ ամենաշատ տիտղոսներն է նվաճել:

Ուզում եմ հատուկ նշել Ռաուլին. երբ տղաս ծնվեց, դու՝ որպես ավագ, ինձ շատ բան սովորեցրիր։ Այդ պահից ես սկսեցի քեզ տեսնել որպես օրինակ և ցանկացա հետևել քեզ: Այսօր ես հեռանում եմ այստեղից՝ ասելով, որ դու ինձ համար օրինակ էիր:

Գլուխս բարձր եմ հեռանում։ Իմ ընտանիքը շատ հպարտ է ինձնով։ Ես երջանիկ տղա եմ. այն ամենը, ինչ ունեի իմ կյանքում, պայմանավորված էր աշխատանքով, բայց իմ բախտը բերեց այն մարդկանց հարցում, որոնք իմ կողքին էին։

Շատ շնորհակալ եմ բոլորիդ։ Սա հրաժեշտ չէ. ես չեմ զգում, որ հեռանում եմ «Ռեալից»։

Երբ ես ասացի, որ «Ռեալի» ապագան ապահով է, նկատի ունեի այն, որ նա շատ խոստումնալից է։ Խոսքը որդուս մասին է, որը թիմի ակադեմիայում է։

Ես այստեղ եմ եկել որպես տղա, հեռանում եմ որպես տղամարդ»,- բրազիլացու խոսքն է մեջբերում մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ «Ռեալը» հայտարարել էր, որ Մարսելոյի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը չի երկարաձգվի:

34-ամյա խաղացողը մադրիդյան թիմում հանդես էր գալիս 18 տարեկանից։ «Սերուցքայինների» կազմում նա նվաճել է 25 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա