Logo

Մարգարեթ Էթվուդի «Աղախնի պատմությունը» գիրքն ասում է…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 10.06.2019Կինո
16 9 - Մարգարեթ Էթվուդի «Աղախնի պատմությունը» գիրքն ասում է...
  • Թույլ մի՛ տուր սրիկաներին կոտրել քեզ:

 

  • Բայց ո՞վ է հիշում ցավը, երբ այն անցյալում է: Դրանից միայն ստվեր է մնում, և ոչ թե մտքումդ, այլ՝ մարմնումդ: Ցավը նշագծում է քեզ, բայց այն տեսանելի լինելու համար չափազանց խորն է. այն աչքից հեռու, մտքից էլ դուրս է:

 

  • Մենք թղթերի վրա գոյություն չունեցող մարդիկ էինք: Մենք ապրում էինք թղթի եզրի սպիտակ դատարկ տարածություններում: Դա մեզ ավելի շատ ազատություն էր տալիս, քանի որ մենք ապրում էինք պատմությունների միջև առկա բացերում: 

 

  • Ավելի լավ դեռ չի նշանակում «ավելի լավ» բոլորի համար: Միշտ էլ որոշ մարդկանց համար դա «ավելի վատ» է նշանակում:

 

  • Դու կարող ես նախանձել ինչ-որ մեկին ինչ -որ բանի համար միայն այն դեպքում, եթե կարծում ես, որ այդ ինչ-որ բանը դու պետք է ունենաս:

 

  • «Կան ազատության տարբեր հասկացություններ, -ասաց մորաքույր Լիդիան,- դու ազատ ես ինչ-որ բան անել և ազատ ես ինչ-որ մեկից: Անիշխանության օրերում դուք ազատ եք անել այն, ինչ ուզում եք, իսկ այսօր դուք ազատ եք մարդկանցից: Չթերագնահատեք այդ ազատությունը: 

 

  • Ինքս ինձ ասացի, որ պետք է բերանս փակ պահեմ և հիմարի տեսք ընդունեմ: Կարծում էի՝ բարդ բան չկա:

 

  • Իմացությունը գայթակղություն է: Այն, ինչից տեղյակ չես, չի կարող գայթակղել քեզ:

 

  • Անցյալի մասին մտածելիս, հիշում եմ այն գեղեցիկ բաները, որոնք մենք ընտրել ենք: Մենք ցանկանում ենք հավատալ, որ ամեն ինչ ճիշտ այդպես էլ եղել է: 

 

  • Չկա ավելի ապահով բան, քան մահն է:

 

  • Հավանաբար նա տեսավ հայացքս և սխալ հասկացավ ինձ. իրականում ես միայն ծխախոտ էի ցանկանում:

 

  • Հաճելի է, երբ ունես փոքր նպատակներ, որոնց հեշտությամբ հասնում ես: 

 

  • Մենք կարծում էինք, որ մեր խնդիրները շատ լուրջ էին. ով կարող էր գիտակցել, որ իրականում մենք երջանիկ էինք, շատ երջանիկ: 

 

  • Ապրի՛ ներկայով, դրանից վերցրու առավելագույնը, քանի որ կա միայն ներկան:

 

  • Ոչինչ, բացարձակապես ոչինչ միանգամից չի փոխվում. աստիճանաբար տաքացվող լոգարանում, դու կեփվես նախքան գիտակցելդ:

 

  • Առնետը լաբիրինթոսում կարող է ազատ տեղաշարժվել այնքան ժամանակ, քանի դեռ նա լաբիրինթոսի սահմաններից դուրս չի գալիս:

 

  • Հիրավի շատ հետաքրքիր է, թե մարդիկ ինչին են պատրաստ հարմարվել, քանի դեռ կան կոմպենսացիաներ:

 

  • Թույլ մի՛ տուր, որ նրանք շատ տառապեն: Եթե պետք է մեռնեն, թուլ տուր, որ դա արագ տեղի ունենա: Դու նրանց համար պետք է դրախտ ապահովես: Մենք քո կարիքը հենց դրա համար էլ ունենք, քանի որ դժոխք ինքներս էլ կարող ենք կերտել:

 

  • Կատարյալ սիրտ գոյություն չունի:

 

  • Այն, ինչը լռում է, մի օր պահանջելու է, որ իրեն լսեն, լսեն անգամ լռության միջով:

Թարգմանությունը՝ Vnews-ի

 

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա