Logo

Մարգո Ռոբին կնկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի նոր մասում

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:54 / 20.05.2022Ռեժիսորներ
Ocean's Eleven-Margot Robbie

Warner Bros. կինոստուդիան ակտիվորեն աշխատում է «Օուշենի տասնմեկ ընկերները» («Ocean's Eleven») ֆիլմի նոր մասի վրա։ Նախագիծը ստեղծում է Ջեյ Ռոուչը՝ «Էմմի»-ի քառակի դափնեկիր, որն առավել հայտնի է «Meet the Parents, «Bombshell» ֆիլմերով, հայտնում է Deadline-ը:

Հայտնի է, որ դերերից մեկը կխաղա Մարգո Ռոբին: Ֆիլմի սցենարը գրել է Քերի Սոլոմոնը։ Նախագծի պրոդյուսերները կլինեն՝ Ռոբին, Թոմ Աքերլին, Ռոուչը, Միշել Գրեհեմը, Գարի Ռոսը, Օլիվիա Միլչը և Ջոզի ՄաքՆամարան։

Նկարահանումները նախատեսվում են 2023 թվականի գարնանը։

Առաջին ֆիլմը՝ «Ocean's Eleven»-ը, թողարկվել է 1960 թվականին, որի ռեժիսորը Լյուիս Մայլսթոունն է։ Ֆիլմի ռիմեյքը 2001 թվականին ստեղծել է Սթիվեն Սոդերբերգը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա